Գլխավոր

Դողից մինչև դանդաղաշարժություն ու դեպրեսիա․ Պարկինսոնի հիվանդության թաքնված ախտանշանները

Պարկինսոնի հիվանդությունը քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել վաղ հաշմանդամության։

Ամբողջ աշխարհում շուրջ 10 միլիոն մարդ ունի Պարկինսոնի հիվանդություն, և հաշվարկված է, որ այս թիվը կրկնապատկվելու է մինչև 2040 թվականը։

Այս մասին 168.am-ի հետ հարցազրույցում նշել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը։

Բժիշկը խոսել է հիվանդության ինչպես ակնհայտ, այնպես էլ թաքնված ախտանշանների մասին՝ դողից և դանդաղաշարժությունից մինչև տրամադրության փոփոխություններ ու դեպրեսիա, ինչպես նաև անդրադարձել է այն հարցերին, թե որ դեպքերում է այն զարգանում, հնարավո՞ր է արդյոք կանխարգելել և ինչ նախանշանների պետք է ուշադրություն դարձնել։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Պարկինսոնով հիվանդների մեծ մասն ունենում է փորկապություն՝ մինչև հիվանդության զարգացումը։ Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ փորկապությունը այն սինդրոմներից մեկն է, որը կարող է նախորդել Պարկինսոնի հիվանդությանը, սակայն չենք կարող ասել, որ այն զարգանում է բոլոր հիվանդների մոտ»,- նշում է նյարդաբանը։

Սոֆիյա Խաչատուրյանի խոսքով՝ որոշ հետազոտությունների համաձայն, չափից ավելի կաթնամթերքի օգտագործումը նույնպես կարող է նպաստող գործոն լինել։

Մանրամասները՝ հարցազրույցում

https://168.am/2026/04/26/2401696.html

×
facebook sharing button facebook